Ստամբուլում ձերբակալվել է Amnesty International-ի տեղական կառույցի ղեկավարը
Իրավունք
15:00 18/07/2017
Տարածաշրջան

Ստամբուլում ձերբակալվել է Amnesty International-ի տեղական կառույցի ղեկավարը

Ստամբուլի  դատարանի որոշմամբ կալանավորվել է Թուրքիայում Amnesty Internationa իրավապաշտպան միջազգային կազմակերպության տնօրեն Իդիկ Էսերը և կազմակերպության ևս 5 ակտիվիստ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:

Էսերն իրավապաշտպան կազմակերպության 12 ակտիվիստների հետ ձերբակալվել է հուլիսի 6-ին Ստամբուլում իրավապաշտպան համաժողովի ժամանակ:

 Amnesty International-ը պահանջել է ազատ արձակել նրանց, բայց Թուրքիայի նախագահը իրավապաշտպան կազմակերպությանը մեղադրել է երկրում հեղաշրջման նոր փորձ կազմակերպելու մեջ՝ համաձայն հետախուզության:

Նշվում է, որ դատարանը կալանքի տակ է թողել  Amnesty International-ի վեց ակտիվիստի, այդ թվում նաև Էսերին, Շվեդիայի քաղաքացի Ալի Գհրավին և Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտներին: Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու մեջ»:  Մյուսներին ազատել են՝ ստորագրություն չհեռանալու մասին  որոշմամբ:

 

Placeholder
Ստամբուլում ձերբակալվել է Amnesty International-ի տեղական կառույցի ղեկավարը