Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով  հողատարածք է նվիրաբերվելու. ՀԺ
Օրվա մամուլ
09:04 19/07/2017
Հայաստան

Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողատարածք է նվիրաբերվելու. ՀԺ

Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով  հողատարածք է նվիրաբերվելու:  Հողատարածքը գտնվում է  Էջմիածնի սուրբ  Գայանե վանքի  հարևանությամբ և  զբաղեցնում է 1.4 հետկար մակերես:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ հողատարածքը եկեղեցուն հատկացնելու  խնդրանքով դիմել է  Ամենայն հայոց կաթողիկոսը:  Եկեղեցին մտադիր է այդ տարածքում արևային ֆոտովոլտային կայան կառուցել:  Հողատարածքը դեռ գտնվում է կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման  վարչության տնօրինության տակ և հատկացված է «Երկրագործության և  բույսերի պաշտպանության  գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:  Գիտական կենտրոնին հատկացված է ընդհանուր  մոտ 5 հեկտար տարածք:

Ըստ թերթի, հարցը կքննարկվի կառավարության  վաղվա նիստում:

Placeholder
Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողատարածք է նվիրաբերվելու. ՀԺ