Նախագահը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին. ՀԺ
Օրվա մամուլ
09:10 19/07/2017
Հայաստան

Նախագահը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին. ՀԺ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել  Սոցիալական ապահովության  պետական ծառայության  նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում  իր պատիժը կրող  Վազգեն Խաչիկյանին:

Ըստ թերթի տեղեկությունների՝ նա  առաջիկայում կլինի  ազատության մեջ:  13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը  ներման խնդրանքով դիմել էր դեռևս 2016 թվականին: Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու  համար օրեր առաջ թերթը հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության և  տեղեկատվության միջոցների  հետ կապերի վարչություն: Գլխավոր հարցման մեջ թերթը, մասնավորապես, նշել էր, թե արդոք Խաչիկյանը դիմե՞լ է ներման խնդրանքով, և ներում շնորհվե՞լ է, թե ոչ: Թերթի գլխավոր հարցմանը նախագահականից  պատասխանել են, թե  դատապարտյալների նման խնդրագրի  վերաբերյալ  Սարգսյանի հրամանագրերն անհատական  իրավական ակտեր են և ենթական չեն պարտադիր հրապարակման:...

Թերթի հարցին չի պատասխանել նաև  Խաչիկյանի կինը՝  Լիլիթ Ասատրյանը, նա դեռ հարցը չլսած,  ասել է. «Չեմ մեկնաբանում» և անջատել է խոսափողը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Նախագահը ներո՞ւմ է շնորհել Վազգեն Խաչիկյանին. ՀԺ