Բասկովը չի մեկնաբանել Գրոզնիում իր հարսանիքի մասին լուրերը
Աշխարհում
19:48 19/07/2017
Աշխարհ

Բասկովը չի մեկնաբանել Գրոզնիում իր հարսանիքի մասին լուրերը

Ռուս երգիչ Նիկոլայ Բասկովը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ չի ցանկանում մեկնաբանել Գրոզնիում Ռամզան Կադիրովի ծննդյան օրը կայանալիք իր հարսանիքի մասին լուրերը։
«Ես չեմ մեկնաբանի, կապրենք, կտեսնենք»,- ասել է Բասկովը։

Բասկովի ու մոդել Վիկտորիա Լոպիրևայի Մոտալուտ հարսանիքի մասին Instagram-ի իր էջում հայտարարել էր Չեչնիայի ղեկավարը՝ հրպարակելով մի տեսահոլովակ, ուր Բասկովն առաջարկություն  է անում Լոպիրևային։ Կադիրովը հայտնել է, որ հարսանիքը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ Գրոզնիում։ Այդ օրը Չեչնիայի ղեկավարը կնշի ծննդյան 41-ամյակը, իսկ Գրոզնիի բնակիչները՝ քաղաքի օրը։

Հիշեցնենք, որ Լոպիրևան Instagram-ի իր էջում հատված էր տեղադրել «Կովկասի գերուհին» ֆիլմից, որում Շուրիկը ասում է. «Հարսանիք չի լինի»։

Placeholder
Բասկովը չի մեկնաբանել Գրոզնիում իր հարսանիքի մասին լուրերը