Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին
Քաղաքական
19:19 20/07/2017
Աշխարհ

Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին

Թուրքիայի անվտանգության ուժերը Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ժողովից առաջ Գերմանիայի ոստիկանությանը զգուշացրել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հնարավոր հարձակման մասին:

Էրմենիհաբերը գրում է, որ նշյալ լուրը հայտնել է գերմանական «Die Welt» պարբերականը: Ըստ վերջինիս տեղեկության՝ թուրքական կողմը նույնիսկ հատուկ նախազգուշական նոտա է հղել Գերմանիային անվտանգության ուժերին, որում մասնավորապես ասվել է, որ «գերմանական ոստիկանության համազգեստ հագած մարդին կարող են մահափորձ կազմակերպել Էրդողանի դեմ»:

Հղած նոտայում նշվել է, թե նույնիսկ ով կարող էր այդ հարձակումը իրականացնել:  Ըստ տեղեկատվության՝ դա կարող էր լինել թուրք նախկին մի  ոստիկան, ում անունը չի նշվում:

«Die Welt»-ը հարցի շուրջ խոսել էր Գերմանիայի Քրեական գործերով դաշնային գերատեսչության (BKA) ներկայացուցիչների հետ: Վերջիններս, ի պատասխան  թուրքական կողմի նոտային, ասել են, որ իրենք չեն  նկատել  նման հարձակման հնարավորություն:

Placeholder
Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին