Վարչապետի 26-ամյա  օգնականը միայն մեկ գույք է հայտարարագրել. «Փաստ»
Օրվա մամուլ
09:20 20/07/2017
Հայաստան

Վարչապետի 26-ամյա օգնականը միայն մեկ գույք է հայտարարագրել. «Փաստ»

ՀՀ վարչապետի օգնական  Հայկ Զոհրաբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել  այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովին  ներկայացված  2017թ.  պաշտոնը  ստանձնելու հայտարարագրում  միայն մեկ գույք է հայտարարագրել:  «Փաստ»-ի փոխանցմամբ՝ խոսքը գնում է «Infiniti G 35»  մակնիշի ավտոմեքենայի  մասին,  որը թանկարժեք մեքենաների շարքին է դասվում:  Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ  դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին  աշխատավայրում  ստացված  աշխատավարձից և կազմել ընդամենը  10 հազար 500 դրամ:

«Իսկ ո՞վ է  վարչապետի նոր և  երիտասարդ օգնականը:  Նա ընդամենը 26 տարեկան է,  առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, միաժամանակ ունի  բիզնես կառավարման  մագիստրոսի որակավորում:  Սրանից մի քանի տարի առաջ՝ 2013-ին իր անվամբ հիմնադրամ է հիմնել և դարձել այդ հիմնադրամի տնօրեն:  Մինչ վերջին պաշտոնում նշանակվելն էլ եղել է  «Տրանս Գլոբալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը»,-գրել է թերթը:

Placeholder
Վարչապետի 26-ամյա օգնականը միայն մեկ գույք է հայտարարագրել. «Փաստ»