Աշխատանքից ազատվել է  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենը. «Փաստ»
Օրվա մամուլ
09:21 20/07/2017
Հայաստան

Աշխատանքից ազատվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենը. «Փաստ»

«Փաստ»-ը գրել է, որ  սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն  Արտաշես Ջավադյանը:  Նա բյուրոն ղեկավարել է ձևավորման պահից:

ՊՈԱԿ-ի  հասարակայնության  և մամուլի հետ կապերի  պատասխանատու  Լանա Մշեցյանը թերթին փոխանցել է, որ տնօրենն իսկապես ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել  Խաչիկ Մուրադյանը:

Թերթի տեղեկություններով, Ջավադյանը բավականին  երիտասարդ է և  պաշտոնից ազատվել է  ոչ թե թոշակի անցնելու, այսինքն տարիքը լրանալու պատճառով, այլ  ավելի լուրջ պատճառ կա:  Եվ հավանաբար, այն առնչվում է  ԵՊՀ-ում հաշվապահների  կողմից  ուսանողների ուսման վարձը  համալսարանի բյուջե  չմուտքագրելու և  յուրացնելու գործի հետ,  քանի որ բյուրոյից կորել էր  գործին առնչվող մի ողջ հատոր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Աշխատանքից ազատվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենը. «Փաստ»