Արցախի ՄԻՊ-ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է ապրիլյանի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները
Իրավունք
10:05 20/07/2017
ԼՂՀ

Արցախի ՄԻՊ-ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է ապրիլյանի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հուլիսի 18-ին ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին և Բերնհարդ Քլազենին։

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։

Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի շրջանակներում նրանց համար հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու մի շարք հանցագործությունների համար ԱրՀ դատարանների կողմից դատապարտված Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը, «Շուշի» ՔԿՀ-ում ծանոթանալու նշված դատապարտյալների պատիժը կրելու պայմաններին, ինչպես նաև տեսակցելու նրանց։

Խմբի համանախագահները շնորհակալություն են հայտնել ընձեռված հնարավորության համար։


 

Placeholder
Արցախի ՄԻՊ-ը միջազգային աշխատանքային խմբին ներկայացրել է ապրիլյանի վերաբերյալ փաստահավաքության արդյունքները