Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական դատարանն այսօր դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Մեղադրող կողմը պահանջել էր 6,5 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: