Դեպի «Գառնի» և «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել
Մշակույթ
11:00 20/07/2017
Հայաստան

Դեպի «Գառնի» և «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու խոշոր ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանները 2017 թ-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թվի աճ են արձանագրել:

ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ այս մասին հաղորդվել է ՊՈԱԿ-ի 2017 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման ժամանակ: 

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանձնարարել է ակտիվ քայլեր ձեռնակել զոբոսաշրջիկներին հուշարձաններ ուղղորդելու համար։ Նա առաջարկել է կազմել յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային երթուղին, որ հուշարձանից կարելի է սկսել էքսկուրսիան ու ինչպես ուղղորդել Հայաստանը տեսնելու ցանկություն ունեցող օտարերկրացուն:

Ա. Թարվերդյանի խոսքով, պետք է հնարավորություն տալ զբոսաշրջիկին տեսնել ու ամբողջական պատկերացում կազմել տվյալ մարզի պատմամշակութային կարևոր հուշարձանների մասին:

Placeholder
Դեպի «Գառնի» և «Զվարթնոց» զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել