Կարեն Բեքարյան. «Դռներ շրխկացնելու միտումը ոչ մի բանի չի հանգեցնելու». «Իրավունք»
Օրվա մամուլ
09:16 21/07/2017
Հայաստան

Կարեն Բեքարյան. «Դռներ շրխկացնելու միտումը ոչ մի բանի չի հանգեցնելու». «Իրավունք»

«Ելք» դաշինքը հնարավոր է  ԱԺ-ում առաջ քաշի  Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս  գալու նախագիծ։  Այդ մասին հայտարարել է  «Ելք» դաշինքի  քարտուղար  Գևորգ Գորգիսյանը։ «Իրավունքը»  ՀՀԿ խմբակցության  պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար  Կարեն Բեքարյանից  հետաքրքրվել է՝ համամի՞տ է «Ելք»  դաշինքի  պատգամավոր  Էդմոն Մարուքյանի  այս հայտարարությանը։

«Ես համաձայն չեմ այդ հայտարարությանը։ Ընդհանրապես համաձայն չեմ  որևէ հարցի  մասին  հնչեցրած  ծայրահեղ դիրքորոշումներին։ Հազար գործիք  ու եղանակ  կա աշխատելու, պետք չէ ծայրահեղացնել»,- ասել է պատգամավորը։

Բեքարյանի դիտարկմամբ՝ դռները շրխկացնելու այդ միտումը  ոչ մի բանի չի հանգեցնելու։  «Եթե կան խնդիրներ, պետք է աշխատել»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
Կարեն Բեքարյան. «Դռներ շրխկացնելու միտումը ոչ մի բանի չի հանգեցնելու». «Իրավունք»