Վարչապետի գլխավոր խորհրդականի կինը 25 միլիոն դրամի շահաբաժին ունի. «Փաստ»
Օրվա մամուլ
09:17 21/07/2017
Հայաստան

Վարչապետի գլխավոր խորհրդականի կինը 25 միլիոն դրամի շահաբաժին ունի. «Փաստ»

Վարչապետի խորհրդական Էդուարդ  Ներսիսյանը, ով մեկ ամիս  առաջ  կարիերայում  առաջընթաց է արձանագրել՝ դառնալով  գլխավոր  խորհրդական, Բարձրաստիճան  պաշտոնատար  անձանց  էթիկայի  հանձնաժողով է ներկայացրել  իր պաշտոնը  ստանձնելու 2017թ.  հայտարարագիրը։

«Փաստ»-ի տեղեկացմամբ՝ Ներսիսյանը  հայտարարագրել է  բնակարան և 3 հազար  ամերիկյան  դոլար  դրամական միջոցներ։  Պաշտոնը  ստանձնելու  օրվա՝ հունիսի 13-ի դրությամբ ունեցել է 2 միլիոն 329 հազար  դրամ եկամուտ, որը ստացվել է  աշխատավարձից։

Կինը՝ Անուշ Աթայանը, նույնպես ներկայացրել է իր հայտարարագիր, սակայն՝ 2016թ տարեկանը։  Նա հայտարարագրել է  28 հազար 110 ԱՄՆ դոլար և 881 հազար 800 դրամ դրամական  միջոցներ, իսկ եկամուտները կազմել են 29 միլիոն  870 հազար դրամ, որից 25 միլիոն դրամը շահաբաժինն է, իսկ 4 միլիոն 870 հազար դրամը՝ տարեկան աշխատավարձ։ 

Placeholder
Վարչապետի գլխավոր խորհրդականի կինը 25 միլիոն դրամի շահաբաժին ունի. «Փաստ»