Հրաչյա Հարությունյանը  ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան
Իրավունք
10:00 21/07/2017
Հայաստան

Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը նախօրեին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ  Հրաչյա Հարությունյանը  2013-ի հուլիսի 13-ին  ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում  «կամազ» մակնիշի  բեռնատար  մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:  Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում և իրացում) հոդվածներով: ՌԴ դատարանի որոշմամբ նա դատապարտվել  է 6 տարի 9 ամիս ժամկետով: 


 

Placeholder
Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան