«Ալիանս Գրուպ»-ը շահագրգռված է ՀՀ-ում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում. Իսսա
Տնտեսություն
13:42 21/07/2017
Հայաստան

«Ալիանս Գրուպ»-ը շահագրգռված է ՀՀ-ում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում. Իսսա

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսային: Ընկերությունը ֆինանսական ծառայություններ է մատուցում ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են ապահովագրության ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Ալիանս Գրուպ»-ի տարածաշրջանային տնօրենը նշել է, որ ընկերությունը շահագրգռված է մեր երկրում, ինչպես նաև Հայաստանի միջոցով երրորդ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում:

Ողջունելով «Ալիանս Գրուպ»-ի հետաքրքրվածությունը՝ վարչապետն անդրադարձել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և մասնավորապես, օտարերկրյա ներդրումների խրախուսման քաղաքականությանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի հեռանկարները:

«Ալիանս Գրուպ» ընկերությունն ապահովագրության և ակտիվների կառավարման ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություն է: Վերջինիս մայր ձեռնարկությունն է հանդիսանում Allianz SE ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մյունխենում:

Placeholder
«Ալիանս Գրուպ»-ը շահագրգռված է ՀՀ-ում գործունեություն ծավալելու և զարգանալու հարցում. Իսսա