Բացվելու է «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունը
Մշակույթ
10:25 21/07/2017
Հայաստան

Բացվելու է «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունը

Այսօր Ալ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում  բացվելու է «Քաղաքային քանդակ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համակարգողն է քանդակագործ Նունե Թումանյանը:

Panorama.am-ին նա ասաց, որ սա «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունն է։

«Թեման սպառված չէ և ունենալու է շարունակություն։ Քանդակագործների կազմը փոփոխվում է, միանում են նոր մասնակիցներ։ Այս տարի ներկայացնում ենք 10 քանդակագործի 20 նախագիծ»,- նշեց քանդակագործը:

«Քաղաքային քանդակ» առաջին ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2015-ին:

Հարցին, թե արդյոք նախորդ ցուցահանդեսից հետո, ներկայացված աշխատանքներից որևէ մեկը տեղադրվել է ինչ-որ տեղ, Ն. Թումանյանն ասաց. «Նախագծի շրջանակներում ներկայացված քանդակներից տեղադրված դեռևս չունենք։ Բայց ունենք հետաքրքիր առաջարկներ քանդակագործների կողմից՝ լուսանկարչական համադրությանների տեսքով։ Եթե որոշ գործեր գտնեն իրենց տեղը քաղաքային միջավայրում, հաջորդ ցուցադրությունն ավելի հետաքրքիր և բազմաթիվ կլինի։ Ես հույսս չեմ կորցնում։ Կարծում եմ մտահղացումը իրականություն դարձնելու համար ժամանակ է հարկավոր»:
 

Placeholder
Բացվելու է «Քաղաքային քանդակ» նախագծի երկրորդ ցուցադրությունը