Անահիտ Բախշյանն ազատվել է  Կրթության ազգային ինստիտուտի  փոխտնօրենի պաշտոնից. ՀԺ
Օրվա մամուլ
09:18 22/07/2017
Հայաստան

Անահիտ Բախշյանն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից. ՀԺ

Կրթության ազգային ինստիտուտի  փոխտնօրեն  Անահիտ Բախշյանն իր դիմումի համաձայն  ազատվել է  պաշտոնից։  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով  իր որոշումը, նա ասել է,  որ պատճառը տարիքն է։  Այս տարվա սեպտեմբերին նա  դառնալու է 70 տարեկան։

«Որպես օրինապահ  քաղաքացի՝ աշխատանքից  ազատման դիմում եմ գրել, որովհետև այդ տարիքում  վարչական աշխատանքը  սահմանափակվում է»,- պարզաբանել է տիկին Բախշյանը։

Խոսքը կառավարության  ծրագրի համապատասխան դրույթի  մասին է։  Անահիտ Բախշյանը  չգիտի՝ օրենսդրական  անհրաժեշտ փոփոխություններով դա ամրագրվե՞լ է, թե չէ։  Ամեն դեպքում  նա գտնում է, որ պետք է  տեղը զիջել  երիտասարդներին։ Անահիտ Բախշյանը նկատել է, որ ճիշտ է,  պաշտոնից հրաժարվել է, բայց շարունակելու է  ակտիվորեն  զբաղվել  կրթության  ոլորտի խնդիրներով՝ որպես Երևանի ավագանու անդամ  և որպես կրթության  ոլորտի  փորձագետ։  Նշված պաշտոնը  Անահիտ Բախշյանը  զբաղեցնում էր 2012 թվականից։

Placeholder
Անահիտ Բախշյանն ազատվել է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից. ՀԺ