Շիրակի մարզպետ. Ճիշտ  կլինի մարդը  գա  մարզպետարան,  պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:15 22/07/2017
Հայաստան

Շիրակի մարզպետ. Ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն. «Առավոտ»

Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարան ոտք դնելուն պես  անգույն պատերը զարդարել է  սիրելի դերասանների լուսանկարներով,  որոնք հիմնականում վերցված են Գյումրիում  նկարահանված հայտնի ֆիլմերից:  Մարզպետարանի շենք մտնելուն պես  քաղաքացիներին դիմավորում են  Մհեր Մկրտչյանն ու  Գալյա Նովենցը:  Մարզպետարանցիների բնութագրելով՝  իրենց կառույցը վերածվել է «մշակութային մարզպետարանի»:

Արթուր Խաչատրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում  ասել է. «Կարծում եմ,  որ ճիշտ  կլինի մարդը  գա  մարզպետարան,  պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն:  Լուսանկարները  պարբերաբար կփոխենք և  կշատացնենք»:

 

Placeholder
Շիրակի մարզպետ. Ճիշտ կլինի մարդը գա մարզպետարան, պատերը մի քիչ ավելի ուրախ լինեն. «Առավոտ»