Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28.4%-ով
Տնտեսություն
18:00 22/07/2017
Հայաստան

Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 194.88 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28.4%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝  նշված  ամիսներին Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.5%: Այս ցուցանիշով Չինաստանը Ռուսաստանից հետո երկրորդն է. Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 26.5%:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանից Չինաստան արտահանվել է շուրջ 39,61 մլն դոլարի ապրանք, ինչը 2016թ-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 19.5%-ով, իսկ  Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 155,26 մլն դոլար՝  ապահովելով  30.9%-ով աճ:

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման կառուցվածքում կազմել է 4.9%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 10.5%:

 

Placeholder
Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 28.4%-ով