Հայ ձյուդոիստը դարձել է Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր
Սպորտ
09:48 22/07/2017
Հայաստան

Հայ ձյուդոիստը դարձել է Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ) հայ մարզիկները նվաճել են առաջին մեդալը:

ՀԱՕԿ -ի հաղորդմամբ, ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը 60 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր:

Թուրքիայում Հայաստանի հավաքականը ներկայացված է տասն ըմբիշով և երկու ձյուդոիստով:

 

Placeholder
Հայ ձյուդոիստը դարձել է Սուրդլիմպիկ խաղերի արծաթե մեդալակիր