Եվրոպային սպառնում է 173 ահաբեկիչ-մահապարտ. Ինտերպոլ
Իրավունք
11:30 22/07/2017
Աշխարհ

Եվրոպային սպառնում է 173 ահաբեկիչ-մահապարտ. Ինտերպոլ

Ինտերպոլը տարածել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 173 գրոհայինի ցուցակ, ովքեր կարող են Եվրոպայում ահաբեկչություն իրականացնել: Վեստի.ռու-ն գրում է, որ այն կազմվել է ԱՄՆ հետախուզություն կողմից՝ Սիրիայում և Իրաքում  իրականացված օպերացիաների արդյունքում ստացված տվյալների հիման վրա:

Ահաբեկիչների ցուցակում մարդիկ են, որոնք սպանությունների և վնասվածքներ հասցնելու նպատակով ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու և տեղադրելու հմտություններ ունեն: Ինտերպոլի տվյալներով, ցուցակում ներառված պոտենցիալ ահաբեկիչները կարող են երկրից երկիր անցնել ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար:

Ցուցակում, բացի ահաբեկիչների անուններից և նրանց լուսանկարներից, ներկայացված է նաև ԻՊ-ի անդամակցության ամսաթիվը,  բնակության վերջին հնարավոր հասցեն, նաև այն մզկիթների հասցեները, որտեղ նրանք աղոթել են և մայրերի անունները:
 

Placeholder
Եվրոպային սպառնում է 173 ահաբեկիչ-մահապարտ. Ինտերպոլ