Կոլեկցիոները 150 հազար եվրոյով գնել է Շվեյցարիայի քաղաքացու թիկունքի դաջվածքը
Մշակույթ
19:51 24/07/2017
Աշխարհ

Կոլեկցիոները 150 հազար եվրոյով գնել է Շվեյցարիայի քաղաքացու թիկունքի դաջվածքը

Արտ-կոլեկցիոները գնել է Շվեյցարիայի քաղաքացի Տիմ Շտայների թիկունքի դաջվածքը, որը նկարել է բելգիացի նկարիչ Վիմ Դելվուան:  Լենտա.ռու կայքը, հղում անելով DW-ին, գրում է, որ արվեստի գործն արժեցել է 150 հազար եվրո: Շտայների մահից հետո նրա թիկունքի մաշկը հանվելու է, և հատուկ լուծույթով մշակելուց հետո տեղադրվելու է շրջանակի մեջ:

«Արվեստի աշխարհն ապրում է կոմերցիայի հաշվին, ամեն ինչ գնվում և վաճառվում է: Այդպես է արվեստի շուկան ամբողջ աշխարհում, և մենք որոշեցինք դա հասցնել աբսուրդի: Մարդիկ կարծում են, որ մենք անցել ենք թույլատրելի սահմանը, բայց մեր նախագիծն իր տեսակով արդիականության մետաֆորան է, երբ փաստացիորեն վաճառվում է ամեն ինչ»,-ասել է նկարիչը:

Արվեստագետը հավելել է, որ այժմ շվեյցարացին տարբեր երկրներում մասնակցում է ցուցահանդեսների որպես կենդանի ցուցանմուշ:

 

Placeholder
Կոլեկցիոները 150 հազար եվրոյով գնել է Շվեյցարիայի քաղաքացու թիկունքի դաջվածքը