Ախալքալաքը  614 նոթբուք է ստացել առաջին դասարանցիների համար
Կրթություն, գիտություն
10:23 24/07/2017
Տարածաշրջան

Ախալքալաքը 614 նոթբուք է ստացել առաջին դասարանցիների համար

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սկսել է համակարգիչների բաժանումը Սամցխե-Ջավախքի առաջին դասարանցիներին:  jnews.ge-ի հաղորդմամբ, հուլիսի 22-ին Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները Ջավախք են բերել առաջին դասարանցիների համար նախատեսված նոթբուքները:

Ախալքալաքի շրջանում, 2017-2018 թթ. ուսումնական տարում 614 առաջին դասարանցիներ կստանան նոր Acer նոթբուքներ, իսկ Նինոծմինդայի շրջանում՝ 351 առաջին դասարանցիներ: Ջավախքից հենց այսքան մարդ է գրանցվել Վրաստանի կրթության և գիտության նախարարության բազայում: Նոթբուքների գինը 371 լարի է:

«Իմ առաջին համակարգիչը» ծրագիրը, ըստ որի բոլոր առաջին դասարանցիներին բաժանվում են համակարգիչներ, սկսվել է 2011 թ.-ին: Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանի խոսքով, դպրոցներին նոթբուքերի բաժանումը կիրականացվի մինչ ուսումնական տարվա սկիզբ:

Այս տարի աննշան, սակայն նվազել է Ախալքալաքի շրջանի առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատ: Անցյալ տարի առաջին դասարան է գնացել 674 երեխա:

Բորժոմի շրջանում այս տարի համակարգիչներ կստանան 337 առաջին դասարանցիներ, Ախալցխայում՝ 596, Ադիգենում՝ 194 և Ասպինձայում՝ 166:

Վրաստանում այս տարի գրանցվել է 50 341 առաջին դասարանցի:

Placeholder