Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկում
Սպորտ
17:00 24/07/2017
Հայաստան

Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկում

Կոտ դ՝ Իվուարում մեկնարկած Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի պատվիրակությունը հաջող է մեկնարկել: Ազատ ոճի մեր ըմբիշները նվաճել են հինգ մեդալ:

Խաչատուր Պապիկյանը 70 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ, Վարուժան Կոջոյանը (74 կգ) և Մխիթար Գրիգորյանը (57 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Վաղինակ Մաթեւոսյանը (65 կգ) և Աշոտ Վելիցյանը (61 կգ) բարձրացել են պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Այսօր մրցահարթակ մտնելու է 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ:

Placeholder
Հինգ մեդալ` Ֆրանկոֆոնյան խաղերի մեկնարկում