Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերտսի հետ լուսանկար է հրապարակել
Սպորտ
12:00 24/07/2017
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերտսի հետ լուսանկար է հրապարակել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը նախօրեին ներկա է գտնվել «International Champions Cup» ընկերական մրցաշարի` «Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:

Նա լուսանկարվել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

Ֆուտբոլիստը լուսանկարը հրապարակել է «Ինսթագրամի» իր էջում և գրել. «…և «Սիրունիկը»»:

Դերասանուհու նկարը Levi's Stadium-ից հրապարակել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իր ֆեյսբուքյան էջում

Նշենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 2:1 հաշվով:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը Ջուլիա Ռոբերտսի հետ լուսանկար է հրապարակել