Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան
Իրավունք
18:00 24/07/2017
Աշխարհ

Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան

Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված  Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն այս պահին անհնար է. դատարանի վճիռը ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը չի որոշել բողոքարկելու է որոշումը, թե ոչ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, այդ պատճառով նա դեռևս պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում: Հաջորդ շաբաթ ես կհանդիպեմ նրան, որից հետո պարզ կլինի՝ կբողոքարկենք դատարանի որոշումը, թե ոչ: Լապշինն այս առնչությամբ դեռևս որևէ որոշում չի կայացրել»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ  Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ  նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
 

Placeholder
Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան