Այս տարի  բուհ է ընդունվել 8 հազար 266  դիմորդ. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:03 25/07/2017
Հայաստան

Այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ. «Ժողովուրդ»

Հայաստանի պետական բուհերի  դիմորդների թիվը գնալով նվազում է։ Եթե այս տարի  բուհ է ընդունվել 8 հազար 266  դիմորդ, և դեռևս թափուր է 11 հազար 375 տեղ,  ապա նախորդտարի  բուհ ընդունվածների թիվը  17 հազար 649 էր։ Այս իրավիճակը, թերևս պատահական չէ, այլ Հայաստանում օր օրի ահագնացող  արտագաղթի  դառը հետևանք է, երբ կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է։ 

«Ժողովուրդ»-ը  նաև տեղեկացել է, որ այս ամենից բացի՝ մի շարք մասնագիտություններ  Հայաստանում  «մեռնում են»  դիմորդներ չունենալու պատճառով։  Օրինակ՝ ԵՊՀ-ում  58 մասնագիտություններից  38-ում մնացել է 902 թափուր  տեղ,  մինչդեռ մայր բուհում  նախորդ տարի  523 թափուր տեղ էր։ ԵՊՀ  քիմիա մասնագիտությամբ  դիմորդների քանակը  տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, դիմորդների քանակը  տարեցտարի նվազել է, և այս տարի այնտեղ ընդունվելու համար դիմել է երկու հոգի, ֆիզիկա մասնագիտությամբ՝ երեք հոգի։  Մեկ ուշագրավ փաստ էլ, չնայած դիմորդների թվի  շեշտակի  նվազմանը, տարեցտարի ավելացել է ՀՀ պետական և ոչ պետական  բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը, 2016-2017 թվականներն այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին՝ 11 հազար 197։

Placeholder
Այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ. «Ժողովուրդ»