Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ
Սպորտ
11:35 25/07/2017
Հայաստան

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակություն նվաճել է ևս մեկ՝ արծաթե մեդալ: Ազատ ոճի հայ ըմբիշ, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ մեր ազատ ոճայիններն արդեն նվաճել էին 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:

Կոտ դը Իվուարում երեկվանից իրենց մրցելույթներն են սկսել հայ ատլետները, իսկ վաղը մրցասպարեզ դուրս կգան մեր երկու ձյուդոյիստները:

Placeholder
Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ