Քաղաքական էլիտայի մասնակցությամբ  տեղի է ունեցել Երևանի փոխքաղաքապետի որդու հարսանիքը.   «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:25 26/07/2017
Հայաստան

Քաղաքական էլիտայի մասնակցությամբ տեղի է ունեցել Երևանի փոխքաղաքապետի որդու հարսանիքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հուլիսի 22-ին Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը և ընտանիքի մտերիմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել:

Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել՝ առանց «քյարթու» և ավանդական արարողակարգերի, անգամ խորովածի երգ-պարը չի եղել: Ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով: Հրավիրված են եղել ընտանիքի մտերիմները:

Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի և անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»:
 

Placeholder
Քաղաքական էլիտայի մասնակցությամբ տեղի է ունեցել Երևանի փոխքաղաքապետի որդու հարսանիքը. «Հրապարակ»