Հրապարակվել է աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող հավաքականի կազմը
Սպորտ
12:30 26/07/2017
Հայաստան

Հրապարակվել է աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն օգոստոսի 1-ից 6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Տամպերե կմեկնեն 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Մալխաս Ամոյանը, 74 կգ՝ Արման Բաղդասարյանը, 120 կգ՝ Դավիթ Օվասապյանը:

Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը:

Placeholder
Հրապարակվել է աշխարհի երիտասարդական առաջնություն մեկնող հավաքականի կազմը