Կոնվերս բանկի հավաքածուն համալրվել է
Մշակույթ
16:16 26/07/2017
Հայաստան

Կոնվերս բանկի հավաքածուն համալրվել է

Կոնվերս Բանկում ցուցադրվող  գեղանկարչական աշխատանքների, կիրառական արվեստի  նմուշների հավաքածուն համալրվել է հայ ժամանակակից հայտնի գեղանկարիչ Հենրի Գարուկյանի թվով 5 աշխատանքներով: 

Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, Բանկում ներկայում ցուցադրվում են նաև  հայ ժամանակակից կին նկարչուհիների, ինչպես նաև Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների մոտ 4 տասնյակ աշխատանքներ:

Կոնվերս Բանկում վստահ են, որ բանկի տարածքներում հաճախորդների համար հարմարավետ միջավայրի ձևավորումը ևս  բարձրակարգ, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտ մաս է: Այստեղ, բարձրակարգ սպասարկումից բացի՝ հաճախորդները հնարավորություն են ստանում նաև հաղորդակից դառնալ ժամանակակից հայ արվեստին՝ կերպարվեստի, կիրառական արվեստի նմուշների:  Ցուցադրությունները լինելու են մշտական. ցուցանմուշները պարբերաբար փոխվելու ու հարստացվելու են:

Բանկից նշում են, որ նախաձեռնության մեկնարկը տրվել է այս տարվա մարտի  8-ին՝ հայ ժամանակակից կին նկարչուհիների ստեղծագործությունների ցուցահանդեսով: Հունիսի 1-ից Բանկում ցուցադրվում են նաև  Էջմիածնի Էռնեկյան դպրոցի սաների աշխատանքները:


Placeholder
Կոնվերս բանկի հավաքածուն համալրվել է