Տիգրան Մկրտչյանը 400 մ վազքի եզրափակչում է
Սպորտ
10:45 26/07/2017
Հայաստան

Տիգրան Մկրտչյանը 400 մ վազքի եզրափակչում է

Կոտ դՙԻվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում շարունակվում են աթլետիկայի մրցումները: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ,  նախօրեին 400 մ վազքում Տիգրան Մկրտչյանը 48.36 արդյունքով մտել է եզրափակիչ:

Լիլիթ Հարությունյանը կանանց նույն մրցատարածությունում ցույց է տվել 57.02 արդյունք` զբաղեցնելով 9-րդ տեղը: Եզրափակչի համար նրան չի բավականացրել 0.02 վայրկյան:

1500 մ վազքում Երվանդ Մկրտչյանը 3.58.58 արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը:

Placeholder
Տիգրան Մկրտչյանը 400 մ վազքի եզրափակչում է