Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
15:00 26/07/2017
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են:  Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,09%-ով՝  կազմելով  47,88 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,84%-ով՝ հասնելով բարելի համար 50,62 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են