Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան.«Առավոտ»
Օրվա մամուլ
09:24 27/07/2017
Հայաստան

Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան.«Առավոտ»

Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը  երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական  հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց  հարազատին:  «Առավոտ»-ի հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով:

«Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում. Այնքան էր ուրախացել,  ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,- թերթին ասել է Անահիտ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան.«Առավոտ»