Վազիլ Հուդակ. ԵՆԲ-ն պատրաստակամ է կյանքի կոչել ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ զարգացմանը
Տնտեսություն
14:37 27/07/2017
Հայաստան

Վազիլ Հուդակ. ԵՆԲ-ն պատրաստակամ է կյանքի կոչել ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ զարգացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վազիլ Հուդակին:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, արդյունավետ գնահատելով ԵՆԲ հետ համագործակցությունը՝ վարչապետը կարևորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը:

Վազիլ Հուդակը, իր հերթին, նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստակամ է շարունակելու ՀՀ կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին և համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Placeholder
Վազիլ Հուդակ. ԵՆԲ-ն պատրաստակամ է կյանքի կոչել ծրագրեր, որոնք կնպաստեն ՀՀ զարգացմանը