Վարչապետը հանձնարարեց ապահովել նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը
Կրթություն, գիտություն
11:23 27/07/2017
Հայաստան

Վարչապետը հանձնարարեց ապահովել նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր 2017-2018թթ-ի ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելուն:

Մասնավորապես, վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին հանձնարարեց մինչև 2017 թ-ի օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը, աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում:

«Շատ դեպքերում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին ուսհաստատություններում շինարարական աշխատանքներն ավարտում ենք և աշակերտների կենցաղային պայմանները պատշաճ չեն, ուստի, այն, ինչը պլանավորում ենք, հստակ ու խիստ ժամկետներով  հետևենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Բացի այդ, վարչապետը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ, որպեսզի հանրապետության սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների ուսումնական հաստատությունները համալրվեն  մասնագիտական առարկաների մանկավարժներով:

 

Placeholder
Վարչապետը հանձնարարեց ապահովել նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը