Շիրակի նոր մարզպետը  3 բնակարան և « Infiniti QX 4»  է հայտարարագրել. «Փաստ»
Օրվա մամուլ
09:21 27/07/2017
Հայաստան

Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և « Infiniti QX 4» է հայտարարագրել. «Փաստ»

Հունիսի 8-ին  Շիրակի մարզպետի  պաշտոնում  նշանակված դաշնակցական  Արթուր Խաչատրյանը  մոտ մեկ ամիս առաջ  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողով է ներկայացրել  իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:

Խաչատրյանի հայտարարագրից «Փաստ»-ը տեղեկանում է, որ նրան է պատկանում 3 բնակարան և  «Infiniti QX 4» ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա  դրությամբ  կազմել են  20 միլիոն դրամ և  4 հազար 500 ամերիկյան դոլար:  Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ  ունեցել է  12 միլիոն 622 հազար դրամ եկամուտ,  որից 3 միլիոն  122 հազար դրամը  աշխատավարձն է,  իսկ 9  միլիոն 500 հազար դրամը  ստացված փոխառություններ՝ վարկեր:  Արթուր Խաչատրյանը  2016-2017թթ.  աշխատել է  Տարածքային կառավարման  և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:

Placeholder
Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և « Infiniti QX 4» է հայտարարագրել. «Փաստ»