Կարեն Բոթոյանին 30 մլն դրամ են նվիրել.«Փաստ»
Օրվա մամուլ
09:26 27/07/2017
Հայաստան

Կարեն Բոթոյանին 30 մլն դրամ են նվիրել.«Փաստ»

Մայիսի 25-ին  Գեղարքունիքի մարզպետի  պաշտոնում  նշանակված  Կարեն Բոթոյանը վերջերս  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողով է ներկայացրել  իր պաշտոնը ստանձնելու  2017թ. հայտարարագիրը:  Բոթոյանը հայտարարագրել է մեկ  բնակարան և «Lexus  LX 570»  մակնիշի ավտոմեքենա:  Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ  կազմել են 40 միլիոն 71 հազար դրամ:  Իսկ նրա եկամուտները տարեսկզբից մինչև  մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում կազմել են  32 միլիոն 71 հազար դրամ և  ստացվել է 2 միլիոն  71 հազար դրամ աշխատավարձից և 30 միլիոն դրամ նվիրատվությունից:  Հիշեցնենք, որ Բոթոյանը ժամանակին նաև պատգամավոր է եղել, այն էլ «Օրինաց երկիր» կուսակցության կազմում: իսկ արդեն այս տարի նա  Հանրապետական կուսակցությունից  խորհրդարանական ընտրություններին  պատգամավոր էր ընտրվել  ռեյտինգային ընտրակարգով, սակայն մանդատը վայր էր դրել և ի վերջո մարզպետի պաշտոն ստացել:

 

Placeholder
Կարեն Բոթոյանին 30 մլն դրամ են նվիրել.«Փաստ»