Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ միջոցառումներ
Տնտեսություն
11:48 27/07/2017
Հայաստան

Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ միջոցառումներ

Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ և չնայած դրական արդյունքին՝ դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։ Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների՝ Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին էլ հանձնարարեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

 

Placeholder
Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում զբոսաշրջության ոլորտում իրականացնել լրացուցիչ միջոցառումներ