Վարչապետն ընդունեց Վիգեն Սարգսյանի առաջարկը
Քաղաքական
12:03 27/07/2017
Հայաստան

Վարչապետն ընդունեց Վիգեն Սարգսյանի առաջարկը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին, մասնավորապես, ապահովել 2017-2018թթ-ի ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը, հայտնեց, որ հուլիսի 25-ին տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի  նիստ և կա երկու հանձնարարական Կրթության և գիտության նախարարությանը ՀՀ նախագահից:

«Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը»,-ասաց Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ ԿԳ նախարարի տեղակալը երեկվա նիստում զեկուցել է, որ պատրաստ են, բայց դրանց համար անհրաժեշտ են կառավարության որոշումներ:

«Ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի 1-ը, դասագրքերի առումով անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով: Եթե դեմ չեք, ձեր հանձնարարականի մեջ դա էլ ներառվի»,- նշեց պաշտպանության նախարարը:

«Շատ լավ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Placeholder
Վարչապետն ընդունեց Վիգեն Սարգսյանի առաջարկը