Հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը
Տնտեսություն
19:36 27/07/2017
Հայաստան

Հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը

Այսօր հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել   ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական եւ միջազգային փոխանցումներ և այլն: Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մասնաճյուղի տարածքում  տեղակայվել են բանկոմատ և վճարային տերմինալ:

Զուգահեռաբար, մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում գյուղվարկավորման նկատմամբ առկա պահանջարկը, մշակվել  և «Մեծամոր» մասնաճյուղի հաճախորդներին են առաջարկվում ճկուն արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ գյուղվարկեր՝ մրցունակ պայմաններով: Վարկավորման առավելագույն գումարը 20 մլն դրամն է կամ դրան համարժեք արտարժույթը: Մարման ժամկետը  մինչև  60 ամիս է, իսկ տարեկան տոկոսադրույքը, կախված արժույթից,  սկսվում է 8-12 տոկոս տարեկան դրույքաչափից:

Կոնվերս Բանկի Հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ սպասարկման ապահովման նպատակով մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու տարածքների բարեկարգման  աշխատանքները լինելու են շարունակական: Այս տարվա ապրիլին, ընդլայնելով  մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը, Առինջ Մոլի տարածքում գործարկվել էր Կոնվերս Բանկի «Կոտայք» մասնաճյուղը: Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանում ու մարզերում գործող մի քանի մասնաճյուղի վերանորոգում և արդիականացում, ինչպես նաև նոր  մասնաճյուղերի  գործարկում:

Նշենք, որ ներկայում Երևանում և մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ:

Placeholder
Հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը