Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հենրիխ Մխիթարյան. Ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի
Ամերիկայի Միացյալ Նահանգներում շարունակվում է ֆուտբոլային տոնն ի դեմս ամենամյա Չեմպիոների միջազգային գավաթի խաղարկությանը:Մրցաշարին մասնակցում են եվրոպական 8 բարձրաստիճան ֆուտբոլային ակումբներ, ներառյալ «Ռեալ Մադրիդը», «Փարիզ Սեն Ժերմենը», «Բարսելոնան», «Տոտենհեմը», «Յուվենտուսը», «Մանչեսթր Սիթին», «Ռոման» և «Մանչեսթե Յունայթեդը»:
«Ամերիկայի Ձայն»-ը գրում է, որ վերջին թիմի խաղերին հատկապես մեծ էր հայ ֆուտբոլասերների ուշադրությունը՝ կապված թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
Մխիթարյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը:
«Իհարկե, միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտեր: Եվ սա ոչ թե Անգլիայում է կամ Իսպանիայում, այլ Միացյալ Նահանգներում, ուր ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա տոն է իրենց համար: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ նրանք բավականություն ստանան խաղից»,- ասել է նա:
Մխիթարյանը երախտապարտ է բոլոր և մասնավորապես հայ ֆոտբոլասերներին այն աջակցության համար, որ ցուցաբերում են թիմին:
«Մենք անցկացրել ենք 5 հանդիպումներ, և ամեն հանդիպմանը ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Ես շնորհակալ եմ բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, ովքեր եկել են մարզադաշտ և աջակցել մեզ»,- նշել է ֆուտբոլիստը: