Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը  հուլիսի 29-ին ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ
Սպորտ
11:19 28/07/2017
Հայաստան

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ

Բասկետբոլի  Մ 16 տարեկան պատանիների հավաքականը  Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում  չորրորդ խաղն է  անցկացրել:Խմբային փուլի եզրափակիչ խաղում մեր թիմն 85:53 հաշվով հաղթել է  Ուելսի հավաքականին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Մրցաշարում սա հայ բասկետբոլիստների արդեն չորրորդ հաղթանակն է:

Հայաստանի հավաքականը եզրափակիչ դուրս գալու համար՝ հուլիսի 29-ին, ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ , որը Բ ենթախմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Լուսանկարը` fiba.com

Placeholder
Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հուլիսի 29-ին ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ