Չինարի գյուղի վերաբերյալ զեկույցը միջազգային կառույցներին կուղարկվի նաև ֆրանսերեն
Քաղաքական
18:24 28/07/2017
Հայաստան

Չինարի գյուղի վերաբերյալ զեկույցը միջազգային կառույցներին կուղարկվի նաև ֆրանսերեն

Ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների և բնակիչների թիրախային գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով ֆրանսերեն հրապարակվել է Չինարի գյուղի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդմամբ, զեկույցում ներկայացվել է 2016 և 2017թթ.-ին գրանցված 5 հիմնական միջադեպ: Փաստահավաք աշխատանքները իրականացվել են միջազգայնորեն ընդունված հատուկ մեթոդով:

Զեկույցները բոլոր լեզուներով հասանելի են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում՝ www.ombuds.am

 

 

 

Placeholder
Չինարի գյուղի վերաբերյալ զեկույցը միջազգային կառույցներին կուղարկվի նաև ֆրանսերեն