Միջուկային ծրագրի հարցում Իրանը հնարավոր է վերանայի իր մոտեցումները
Քաղաքական
14:52 28/07/2017
Հայաստան

Միջուկային ծրագրի հարցում Իրանը հնարավոր է վերանայի իր մոտեցումները

«Նախընտրական քարոզչության ժամանակ հիմնականում երկու կարևոր խնդրի շուրջ էին ընթանում քննարկումները. Առաջինը՝ միջուկային ծրագիրն էր, երկրորդը՝ հրթիռային համակարգերի հարցը: Եվ հենց այդ գործոններով պայմանվորված արդեն հետընտրական շրջանում Իրանի նորընտիր նախագահը կանգնեց արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առջև: Արտաքինը պայմանավորված էր Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր պատժամիջոցներով, ներքինը՝ ԻՀՊԿ-ի և նախագահի հարաբերություններում առաջացած լարվածությամբ»,-Ֆեյսբուքում թողնված գրառման մեջ նշել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։

«Օրերս Հասան Ռուհանիի և ԻՀՊԿ-ի բարձրագույն ղեկավարության հանդիպումը կարծես թե թուլացրեց առկա լարվածությունը, սակայն միջուկային ծրագրի հարցում պահպանողականները դեռ շարունակում են ճնշում գործադրել՝ պահանջելով կառավարությանը զրկել միջուկային ծրագրի հարցում ունեցած լիազորություններից:

Մի քանի օրից տեղի կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությունը: Ամենայն հավանականությամբ կառավարության կազմը Հ. Ռուհանին կներկայացնի հենց երդմնակալության ժամանակ:

Նախօրեին կառավարության նիստի ընթացքում Հասան Ռուհանին հայտարարեց, որ Իրանը Միացյալ Նահանգների գործողություններին համարժեք պատասխան է տալու: Այդ համատեքստում չի բացառվում, որ կառավարության փոխարեն՝ միջուկային ծրագրով կրկին սկսի զբաղվել Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կամ հոգևոր առաջնորդի անմիջական ենթակայությամբ գործող որևէ կառույց»,-եզրափակել է նա:

Placeholder
Միջուկային ծրագրի հարցում Իրանը հնարավոր է վերանայի իր մոտեցումները