Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը
Քաղաքական
15:58 28/07/2017
Տարածաշրջան

Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե  «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է:  Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։

էրմենիհաբերն էլ  հաղորդում է, որ Նիշանյանը  վերոնշյալի կապակցության «Facebook»-ի էջում  գրառում է կատարել, որում նշել է, որ իր թվիթերյան էջը առայժմ իր վերահսկողության տակ չէ:

Սևան Նիշանյանը, որը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որը պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն էր ունեցել։ Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:
Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:
 

Placeholder