ՌԴ-ում ՀՀ դեսպանը  թանկարժեք հավաքածուներ ունի.«Փաստ»
Օրվա մամուլ
09:38 29/07/2017
Հայաստան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը թանկարժեք հավաքածուներ ունի.«Փաստ»

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված  Վարդան Տողանյանը  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովին է  ներկայացրել իր  պաշտոնը ստանձնելու  2017թ.  հայտարարագրերը:  Հայտարարագրից «Փաստ»-ը տեղեկանում է, որ Տողանյանն ունի 4 բնակարան,  մեկ ավտոտնակ և «BMW 730»  մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝  մարտի 10-ի դրությամբ ունեցել է  21 միլիոն 250  հազար,  256 հազար 325 դրամ և 80 հազար  եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ՝ փոխառությունները կազմել են  1 միլիոն 200 հազար ամերիկյան  դոլար: 

Հայտարարագրից նաև թերթը տեղեկացել է, որ  որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է. Նրան են պատկանում  ձեռքի ժամացույցների,  նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը  գերազանցում է 8 միլիոն դրամը:

Շարունակությունը՝ թերթի այսրվա համարում:

Placeholder
ՌԴ-ում ՀՀ դեսպանը թանկարժեք հավաքածուներ ունի.«Փաստ»