«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը
Մշակույթ
09:45 29/07/2017
Հայաստան

«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը

Այսօր ժամը 20:30-ին  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում  ցոււցադրվելու է  ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն կինոնկարների շարքին դասված (զբաղեցրել է 53-րդ տեղը), 8 «Օսկար», 4 «Ոսկե գլոբուս» մրցանակների ու մի քանի այլ հեղինակավոր պարգևների արժանացած «Ամադեուս» ֆիլմը: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: 

1984 թ. ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած կինոնկարի հիմքում երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունն է։

Տոմսի արժեքը 500 ՀՀ դրամ է:

Placeholder
«Զվարթնոց»-ում կցուցադրվի «Ամադեուս» ֆիլմը