Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր են նվաճել
Սպորտ
11:45 29/07/2017
Հայաստան

Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր են նվաճել

Բուդապեշտում մեկնարկել է լողի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։

Անի Պողոսյանը 100 մ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարել է  59.27 ժամանակում և գերազանցել մի քանի օր առաջ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում իր թիմակից Վարսենիկ Մանուչարյանի սահմանած Հայաստանի պատանիների ռեկորդը:

Անի Պողոսյանն ու Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես եկած Արթուր Բարսեղյանը (100 մ ազատ ոճ՝ 52.07, Հայաստանի պատանիների ռեկորդ),  նաև 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել:

Placeholder
Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր են նվաճել