«Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի  պետական կամերային երգչախումբը
Մշակույթ
19:25 29/07/2017
Հայաստան

«Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ընդլայնում է մշակութային միջոցառումների շարքը և ձևաչափը:

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին, ժամը  21.00-ին  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում  գիշերային  գեղարվեստական  լուսավորությամբ  այցելուների  համար  ելույթ  կունենա  «Կամերային  երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի  Հայաստանի  պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր  գործիչ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: 
 

 

Placeholder
«Գառնի»-ում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը