Ախալքալաքի Կորխ գյուղի եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ
Մշակույթ
11:19 31/07/2017
Տարածաշրջան

Ախալքալաքի Կորխ գյուղի եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ

Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերով Վրաստանի ազգային գործակալությունը Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ:

jnews.ge-ի հաղորդմամբ, կարգավիճակը տրվել է Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով 2017 թ.-ի հունիսի 30-ին:

Վրաստանի մշակութային ժառանգության գործակալության կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, Սբ. Ստեփան Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան մասում: Կառուցվել է տասնիններորդ դարի վերջին, տուֆից: Մուտքը` արևելքից է:

Նախկինում արևելյան եզրին գտնվում էր զանգակատունը: Եկեղեցու ճակատամասը զարդարված է շրջանակյա դռներով, իսկ արևելյան ճակատամասը որմնասյուներով, միավորված քիվերով և խոշոր ռելիեֆային խաչերով: Ինչ վերաբերում է ներքին կահավորանքին, եկեղեցու բեմի որմնասյուներում ներկայացված են հրեշտակների պատկերներ: Նման նկարներով և ռելիեֆային խաչերով զարդարված են որմնախորշը և մկրտության ավազանը: Արևելյան պատի որմնասյուների մոտ կառուցվել են գերեզմանաքարեր ուշ միջնադարի ռելիեֆային նկարներով:

Եկեղեցու հարավ-արևմտյան անկյունում առանձնացված են հայկական շինարարական մակագրություն ամսաթվով: Եվս երկու արձանագրություններ արված են մկրտարանի խաչի շուրջ: Եկեղեցու հյուսիս-արևելյան անկյան շինարարությունում օգտագործված է վաղ միջնադարյան սյունը: 

Placeholder
Ախալքալաքի Կորխ գյուղի եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ